Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ինչպե՞ս խուսափել այդ խնդրից

Ինչպե՞ս խուսափել այդ խնդրից

Ապրել մշտապես առողջ կենսակերպով. սա կլինի ցանկացած մասնագետի առաջին պատասխանը։ «Ամեն մի պետության համար ամենաթանկ բանն առողջ բնակչությունն է, այլ ոչ թե նավթը կամ ոսկին։ Ո՞ւմ է պետք պետության հարստությունը, երբ բնակչությունը հիվանդ է»,–փաստում է նյարդաբան Հովհաննես Մանվելյանը։


Նա չափազանց կարեւորում է փոքր հասակից սկսած առողջ ապրելակերպի դաստիարակումը։ Մասնագետի կարծիքով՝ հայերս որոշ պատկերացումների վերաիմաստավորման կարիք ունենք։


«Ամենամեծ թյուրիմացությունն այն է, որ շատերն այն կարծիքին են, որ եթե երեխան նիհար է՝ ուրեմն հիվանդ է։ Եվհատկապես տատիկ–պապիկները ձգտում են թոռներին «բտել»։ Պետք է մեկընդմիշտ հիշել, որ ցանկացած երեխա ուտում է իր ծախսած էներգիային համարժեք։ Երբ սկսում են դրանից ավելին կերակրել՝ գիրանում է։ Ուշադրություն դարձրեք՝ երեխաների մեծ մասը գեր է։ Սա արդեն լուրջ վտանգ է։


Վիճակագրությունը փաստում է, որ ոչ միայն մեզ, այլեւ Եվրոպայի, աշխարհի բնակչությանը երկու մեծ վտանգ է սպառնում՝ շաքարային դիաբետը եւ զարկերակային գերճնշումը։ Սա պարտադրում է մանկուց զբաղվել դրանց կանխարգելումով։ Պետք է ձգտել, որ ցանկացած այդ կարգի շեղում շատ արագ կարգավորվի։ Երեխային չպետք է թույլ տալ գիրանալ, որպեսզի ճնշման եւ շաքարախտի ռիսկը չմեծանա։
Գիտեք, հայերիս մոտ ընդունված չէ, ասենք, ընկերներին հրավիրել լողավազան՝ 3 կմ լողալու։ Նման առաջարկ անես՝ գուցե կծիծաղեն։ Մեզանում ընդունված է ճաշկերույթի հրավիրել՝ 4 տեսակի խորովածով, քյաբաբով եւ օղիով...


Հաջորդը՝ խորհրդային շրջանում բոլորս մեծանում էինք երկլեզու։ Լավ էր, թե վատ՝ մայրական կաթի հետ, հայերենից բացի, նաեւ ռուսերեն էինք սովորում։ Փորձը ցույց է տալիս, որ դեմենցիայի կանխարգելման գործում երկլեզու լինելը բավական լուրջ գործոն է։ Հիմա մեր երեխաները միալեզու են մեծանում։ Այլ լեզուներ, իհարկե, սովորում են, բայց մայրական կաթի հետ ոչ անգլերենը, ոչ ֆրանսերենը, ոչ ռուսերենն էլ չի տրվում։


Դեմենցիայի կանխարգելման խիստ կարեւոր պայմաններից մեկը խնդրի ամենասկզբում մասնագետին դիմելն է։ Եթե տարեց հասակում նկատվում է փոքր–ինչ խնդիր՝ անմիջապես պետք է այն քննարկել բժշկի հետ, մասնագիտացված խորհրդատվություն եւ օգնություն ստանալ, ինչը մեզ մոտ էլի, ցավոք, չի արվում։ Ինչպես ասում են՝ մինչեւ դանակը ոսկորին չի հասնում՝ բժշկին չեն դիմում։


Լուրջ կանխարգելիչ միջոց է, այսպես կոչված, միջերկրածովյան սննդակարգը։ Այն է՝ մրգերի գերակշռություն, ոչ թե կաթ, այլ մշակված կաթնամթերք՝ մածուն, պանիր, կաթնաշոռ, բանջարեղեն՝ վարունգ, լոլիկ, պղպեղ, սմբուկ, ձիթապտղի ձեթ եւ անպայման քիչ քանակով կարմիր գինի։


Բայց ի՞նչ ենք մենք ուտում։ Ցավոք, ոչ մի վստահություն չկա, որ ամենաթանկ խանութից գնված ամենաթանկ մթերքն առողջ է։ Պետք է ձգտենք մեր հնարավորությունների չափով օգտվել առողջ սննդից։


Ուղղակի անընդունելի է, որ մեր ավանդական կարմիր գինին փոխարինվել է ռուսական օղիով։


Եթե սնվելու ճիշտ կուլտուրան փոխանցենք մեր երեխաներին, ապա, հավատացեք, շատ հիվանդություններ կկանխարգելվեն։
Մենք բազմաթիվ ճիշտ, օգտակար կերակուրներ ունենք՝ լավաշը, մածունը, քուֆթան։ Դրանց կողքին՝ խայտառակ ծանր կերակուրներ՝ տարբեր յուղերով ու մսերով, որոնք գուցե եւ համեղ են, բայց առողջության համար մեծ վտանգ են ներկայացնում։ Էլ չեմ խոսում շատերի կողմից սիրված ազգային ճաշատեսակի՝ խաշի մասին։ Ո՞վ չի սիրում համով ուտելիք, բայց այն պետք է անվնաս ու առողջ լինի։


Եթե մեր երեխաները ճիշտ սնվեն ու սովորեն նաեւ ֆիզիկապես ակտիվ կյանքով ապրել՝ մենք բազմաթիվ խնդիրներ կլուծենք։ Վերջերս 9 տարեկան մի երեխայի եմ զննել՝ 98 կգ քաշով։ Զավեշտալին այն է, որ շատ ծնողներ հպարտանում են իրենց գիրուկով՝ չտեսնեով խնդիրն ու չպատկերացնելով վտանգը»,–ասում է ԵՊԲՀ–ի նյարդաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Մանվելյանը։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հետազոտություն` շաքարի օգտագործման սահմանափակման արդյունքների վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հետազոտություն` շաքարի օգտագործման սահմանափակման արդյունքների վերաբերյալ

Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...

Սթրեսի ժամանակ ինչպե՞ս խուսափել շատակերությունից. nairimed.com
Սթրեսի ժամանակ ինչպե՞ս խուսափել շատակերությունից. nairimed.com

Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...

Ճիշտ սնունդը թույլ կտա պահպանել գլխուղեղի աշխատունակությունն ամբողջ կյանքի ընթացքում. armeniamedicalcenter.am
Ճիշտ սնունդը թույլ կտա պահպանել գլխուղեղի աշխատունակությունն ամբողջ կյանքի ընթացքում. armeniamedicalcenter.am

Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Դեղաբույսեր Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Կոտրվածքների վտանգն ուղղակիրորեն կախված է սննդից. armeniamedicalcenter.am
Կոտրվածքների վտանգն ուղղակիրորեն կախված է սննդից. armeniamedicalcenter.am

Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Մեծ քանակի շաքարը ոչնչացնում է աղիների պաշտպանությունը
Մեծ քանակի շաքարը ոչնչացնում է աղիների պաշտպանությունը

Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Էներգետիկ ըմպելիքները կարող են ազդել սրտի վրա
Էներգետիկ ըմպելիքները կարող են ազդել սրտի վրա

Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Գիտնականները հայտնել են երիկամային հիվանդությունների ժամանակ կոֆեինի օգտակարության մասին. РИА Новости
Գիտնականները հայտնել են երիկամային հիվանդությունների ժամանակ կոֆեինի օգտակարության մասին. РИА Новости

Հետազոտողները պարզել են, որ հնարավոր է երիկամային ախտաբանություններով հիվանդների մոտ նվազեցնել մահացության տոկոսը` նրանց խորհուրդ տալով ավելի շատ կոֆեին օգտագործել. հայտնում է  РИА Новости-ին...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Սրտաբանները պարզել են սրտի համար ամենաօգտակար սննդակարգը. armeniamedicalcenter.am
Սրտաբանները պարզել են սրտի համար ամենաօգտակար սննդակարգը. armeniamedicalcenter.am

Սուրրեյի Համալսարանի աշխատակիցները հայտարարում են, որ  ավելի լավ է երբեմն քաղցած մնալ, քան մշտապես պահպանել  ցածր կալորիականության սննդակարգ: Նրանց խոսքերով, գրագետ, չափավոր քաղցը` ընդմիջումներով...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Մասնագետներն ապացուցել են սպիտակ մսի վտանգավորությունը. Daily Mail
Մասնագետներն ապացուցել են սպիտակ մսի վտանգավորությունը. Daily Mail

Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Կանաչ թեյը և սուրճը կարող են փրկել դիաբետիկների կյանքը. РИА
Կանաչ թեյը և սուրճը կարող են փրկել դիաբետիկների կյանքը. РИА

РИА "Новости"-ն` հղում անելով Կյուսյու Համալսարանի գիտնականներին, հայտնում է, որ կանաչ թեյի և սուրճի ամենօրյա օգտագործումը ընդունակ է 2-րդ տիպի դիաբետիկների մոտ իջեցնել մահացության վտանգը 63 տոկոսով: Գիտնականները ստուգել են...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Կակաոն անփոխարինելի մթերք է պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Կակաոն անփոխարինելի մթերք է պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Իրականացվել է փորձարկում, որի շրջանակում 60 տարեկանն անց 44 պացիենտ օրը 3 անգամ խմել են կակաոյով ըմպելիք, հայտնում է  Medical Express-ը: Եղել է նաև ստուգողական խումբ: Փորձարկումը տևել է կես տարի: Այդ ընթացքում...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Արդյո՞ք նուռն ու մեղրը աֆրոդիզիակ մթերքներ են համարվում (Are pomegranate and honey aphrodisiac foods). urolog.am
Արդյո՞ք նուռն ու մեղրը աֆրոդիզիակ մթերքներ են համարվում (Are pomegranate and honey aphrodisiac foods). urolog.am

Նուռ

 

Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...

Սուրճ և սեքս. urolog.am
Սուրճ և սեքս. urolog.am

Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...

Ինչպե՞ս է սնունդն ազդում ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա. biostem.am
Ինչպե՞ս է սնունդն ազդում ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա. biostem.am

Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ  Լին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ